Վենեսուելայի նավթաքիմիական մի գործարանում պայթյուն է եղել ու հրդեհ բռնկվել, գրել է Reuters-ը` հղում անելով ԶԼՄ-ներին։
Դեպքը տեղի է ունեցել պետական PDVSA ընկերությանը պատկանող Petrocedeño նավթավերամշակման գործարանում։ Պայթյունը տեղի է ունեցել թորման հատվածում, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մի քանի ժամվա ընթացքում մեկուսացվել և մարվել է PDVSA-ի հրշեջների կողմից։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
