Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը, որը նոր դուռ բացեց հազարավոր առաջին դասարանցիների համար։ Սահմանամերձ համայնքներում հատկապես ամեն բան արվել է, որ այդ դուռը գեղեցիկ բացվի աշակերտների համար, որ նրանց օրն իրական տոնի վերածվի։
Տավուշի մարզի Չինարի համայնքում այս տարի 9 առաջին դասարանցի կա՝ 4 աղջիկ և 5 տղա։
«Ընդհանուր առմամբ 90 աշակերտ ունենք դպրոցում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ արվել է աշակերտներին լավ կրթությամբ ապահովելու համար։
Նշենք, որ դպրոցում գրեթե բոլոր առարկաների դասավանդող ուսուցիչներ կան։ «Ինֆորմատիկայի ուսուցիչ չունենք»,- նշեց Սաղոյանը։
Նարե Գնունի