Երեկ՝ օգոստոսի 31-ին հրդեհ էր բռնկվել Կոտայքի մարզում։ Համացանցում տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես է Արզական գյուղի հարակից սարում այրվում խոտածածկույթ:
MediaHub-ի հետ զրուցում տեղի բնակիչը պատմեց, որ հրդեհը մեծ ծավալով է եղել, հասել գրեթե տներին։
«Նենց կրակ էր, դրա դեմ ո՞նց մի բան անեինք։ Երեկ առիթի էինք, զանգեցին-ասեցին՝ վառվում ա սարը, թողեցինք, եկանք, տեսանք մեր հողամասի մոտ ա հասել կրակը»,- պատմեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ բարեհաջող կերպով մարվել է կրակը, այրվել է միայն սարի խոտածածկույթը, բարեբախտաբար կրակը մարդկանց տները չի վնասել։
«Մինչև մենք եկանք, արդեն գյուղի բնակիչներն էլ էին օգնել, որ կրակը մարվի, հրշեջներներն էլ էին եկել, բայց տարածությունը շատ էր, էդքան էլ հեշտ չէր միանգամից մարելը, հատկապես, որ երեկ երեկոյան թեթև քամի կար»,- նշեց Արզականի բնակիչը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 06։55-ին։
Էմմա Մարտիրոսյան