Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Անվերջ զիջելուց բացի, Նիկոլ, Պուտինից ու քո պաշտելի Ալիևից գոնե օրինակ վերցրու

Blog Image

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին հայտնում են, որ Դուշանբեում կայացած Պուտին-Ալիև զրույցի ոչ հրապարակային հատվածը բավականին բուռն ընթացք է ունեցել, ու արդյունքները բավականին զգալի են: Ընդ որում՝ երկու կողմի համար էլ:

Նշվում է, թե Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիևը համաձայնել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված ռուսներին՝ փոխարենը Ռուսաստանի անվտանգության ուժերը հրաժարվելու են Ագալարովների և ադրբեջանցի այլ հայտնի անձանց դեմ իրենց հայցերից։

«Սա շատ ավելի թեժ և վիճահարույց բովանդակությամբ քննարկում էր, քան հրապարակային հատվածը՝ Ռուսաստանում ադրբեջանցի հանցագործների դեմ քրեական հետաքննությունների քննարկման պատճառով։ Պուտինը հստակեցրել է, որ ռուսական անվտանգության ուժերը պատրաստ են թուլացնել ադրբեջանական սփյուռքի  ներկայացուցիչների նկատմամբ իրենց վերահսկողությունը և դադարեցնել Ալիևի մերձավոր շրջանակի գործարարներին թիրախավորելը: Սակայն դրա դիմաց անհրաժեշտ է երկու բան: Մեկը Բաքվի նախնական կալանքի կենտրոնում պահվող ՌԴ քաղաքացիների ազատ արձակումն ու հայրենիք վերադարձն է, որոնք առանց որևէ հիմքի ձերբակալվել և կալանավորվել են: Եվ երկրորդը՝ Բաքվի կողմից Ուկրաինային ռազմական  որևէ օգնություն ցուցաբերելուց պաշտոնական հրաժարումը: Ալիևը համաձայնել է երկու կետերի հետ, բայց բազմաթիվ տարբեր պայմաններ է առաջադրել: Պուտինը նույնիսկ սպառնացել է դադարեցնել հանդիպումը և ավարտել բանակցությունները: Այնուհետև Իլհամ Հեյդարովիչը հանկարծ շատ ավելի զիջող է դարձել», - գրում են ռուսաստանյան ԶԼՄ-ները՝ իրենց աղբյուրներին հղում անելով:

Ահա այսպիսին պետք է լինի երկրի ղեկավարը, ընդ որում, դա լավ իմաստով վերաբերում է թե՛ Պուտինին, թե՛ Ալիևին, քանի որ երկուսն էլ իրենց քաղաքացիների համար նման զիջումների են պատրաստ: Ինչպես կասեին ռուսները՝ не то что некоторые։

Ու ցավոք, Փաշինյանը, որ երկու այս առաջնորդների հետ էլ ավելի քան լավ հարաբերությունների մեջ է, նրանց այս ճկունությունը չի ընդօրինակում, դրա համար էլ Բաքվի բանտերում, արդեն որերորդ տարին է, խոշտանգումների ու կտտանքների են ենթարկվում հայ գերիները՝ թե՛ շարքային քաղաքացիները, որոնց Ադրբեջանը ուղղակի առևանգել է և շինծու մեղադրանքներ առաջադրել, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց ճակատագրի վրա Նիկոլը խորապես թքած ունի: Մինչդեռ ինքը հաստատ շատ ու շատ հնարավորություններ է ունեցել առաջ մղելու նրանց իրավունքների պաշտպանության, հայրենիք վերադարձի հարցը, բայց չի արել միայն այն պատճառով, որ չի ուզում: Եվ չի ուզելու առաջիկայում ևս:

Ի դեպ, Պուտին-Ալիև թեժ քննարկման մասին լուրը միտում ունի իրականությանը համապատասխանող լինելու, քանի որ մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել Բաքվում ավելի վաղ ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջանի» գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը: Մոսկվան էլ, իր հերթին, ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։

Send