Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ժողովրդին բիրտ ուժով ճնշելու փորձը կհանգեցնի ոչ միայն Փաշինյանի քաղաքական մահվանը, այլև հուղարկավորությանը

Blog Image

Բոլոր նրանք, որոնք Նիկոլ Փաշինյանին չեն ճանաչում անձնապես, թերևս չեն իմանա, որ նա անսկզբունքային, անգաղափար ու անվճռական լինելուց բացի, նաև վախկոտ է։ Նրա բոլոր սիրաշահումներն ուղղված ժողովրդին՝ թելադրված են ոչ միայն աթոռը պահելու մոլուցքով, այլև վախի բնազդով։ Նա այն ղեկավարը չէ, որը կարող է գնալ վա բանկ, եթե վստահ է իր ճշմարտացիությանը։

Եթե ընդդիմադիր քաղաքական դերակատարներն ունենում են ինչ-ինչ խոցելի տեղեր (անխոցելի մարդ գոյություն չունի), որոնք Նիկոլ Փաշինյանը կարողանում է շահարկել, եթե ընդդիմադիրների հանդեպ հարուցում է քրեական շինծու գործեր ու կալանավորում, ապա հանրությունը հավաքական առումով անխոցելի է ու հնարավոր չէ նրա նկատմամբ ո՛չ շինծու գործ հարուցել, ո՛չ էլ կալանավորել։ Հանրությանը հնարավոր է միայն ոստիկանական բիրտ ուժով ճնշելու փորձեր անել, սակայն դա, ըստ էության, կնշանակի Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քաղաքական մահը, այլև հուղարկավորությունը։

Իսկ Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարը հանրության համընդհանուր բոյկոտն է՝ նրա գործողությունների հանդեպ։ Որքան էլ նա իր քայլերի հետ կապված ճոռոմաբանի ու փորձի թողնել վճռական առաջնորդի տպավորություն, բայց, այնուամենայնիվ, նա այն ղեկավարը չէ, որպեսզի կարողանա կամքի ուժ ցուցաբերել ու դիմակայել հանրային պահանջին կամ ճնշմանը։ Որպես օրինակ կարելի է բերել եկամուտների պարտադիր հայտարարագրման որոշման փոփոխությունը, որն ուղղակի արդյունք էր հանրային համընդհանուր բոյկոտի։

Հետայսու այդպես պետք է բոյկոտվեն նրա յուրաքանչյուր որոշումներն ու գործողությունները։ Նա այսօր հայտարարում է Հայաստանի չորրորդ Հանրապետության հռչակման մասին, որը կարող է կյանքի կոչել միայն Սահմանադրության փոփոխության արդյունքում։ Ցանկացած քաղաքական ուժ, որը կփորձի բովանդակային քննարկման մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ, թեկուզ և փորձելով հերքել նրա մոտեցումները, կամա թե ակամա լեգիտիմացնելու է այդ գործընթացը։ Քաղաքական ուժերի միասնական բոյկոտը ճիշտ աշխատելու դեպքում կարող է հանգեցնել նաև հանրային լայն բոյկոտի, ինչի արդյունքում էլ կտապալվի թե’ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն, թե’ Հայաստանի չորրորդ Հանրապետության հռչակումը, թե’ «իրական Հայաստան» գաղափարախոսության ամրագրումն այդ «Սահմանադրությունում»։

Ահա այդ տապալումն էլ Նիկոլ Փաշինյանին կզրկի քաղաքական լեգիտիմության վերջին մնացորդներից։ Հակառակ պարագայում, եթե ծավալվի բովանդակային քննարկում, բանավեճ, ընթանա դասական քարոզարշավ, թեկուզ բարի նկատառումներով, ապա միանշանակ ապահովվելու է Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Հայաստանի չորրորդ Հանրապետության հռչակումով կփակվի ոչ թե պարզապես երրորդ, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետության էջը։ Իսկ «իրական Հայաստան» գաղափարախոսության ամրագրումով էլ Հայաստանում կհաստատվի ֆաշիստական ռեժիմ, քանի որ միայն ֆաշիզմի ու տոտալ բռնապետական համակարգերում է, երբ պետության ղեկավարի սեփական գաղափարները ստանում են օրենքի ուժ ու պարտադիր դառնում բոլորի համար։

Կարողանո՞ւմ ենք ապահովել բոյկոտ, ուրեմն կտապալվի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, քանի որ միայն իր ընտրազանգվածի վրա հենվելով Փաշինյանը չի կարողանալու փոխել Սահմանադրությունը։ Իսկ մարդկանց ընտրատեղամասեր գնալու կոչը, թեկուզ «ոչ» քվեարկելու հորդորով, կարող է Նիկոլ Փաշինյանի համար ընտրությունները կեղծելու, ընդորում ամենագռեհիկ ձևով, հնարավորություն ապահովել։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը չի խորշի ամենազազրելի կեղծիքներից, դա կասկածից վեր է։

Կարեն Կարապետյան

Send