Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է ժամկետանց կոսմետիկայի վտանգների մասին

Blog Image

Ժամկետանց կոսմետիկան կարող է վնասել մաշկի առողջությանը և առաջացնել ալերգիա, քոր և ցան, «Մոսկվա 24»-ին ասել է մաշկաբան, ուռուցքաբան և կոսմետոլոգ Եկատերինա Վերտիեւան։

Ըստ նրա՝ դա կարող է նաև քրոնիկ հիվանդությունների սրացում առաջացնել։

«Ժամկետանց կոսմետիկան կարող է սրել քրոնիկ մաշկային հիվանդությունների՝ էկզեմայի, պերիորալ կամ սեբորեային դերմատիտի ընթացքը», - բացատրել է բժիշկը։

Վերտիեւան նշել է, որ ժամկետանց կոսմետիկայի մեջ պարունակվող քիմիական նյութերը փոխում են իրենց կառուցվածքը և վտանգավոր դառնում են էպիդերմիսի համար։ Խնամքի միջոցները կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան դեկորատիվները, քանի որ դրանք ավելի խորն են թափանցում մաշկի մեջ։

Կոսմետոլոգը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել կոսմետիկայի գույնի, կոնսիստենցիայի և հոտի փոփոխություններին, քանի որ դա կարող է ժամկետանց արտադրանքի նշան լինել։

Send