Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում Եվրոպային հաճո հայտարարություններ է արել։
EU Today-ի հետ հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրամիությունը դառնա «Զանգեզուրի միջանցքի» մաս։
Ադրբեջանը TRIIP-ին համառորեն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։
Հաջիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքով» տարեկան կտեղափոխվի 15 միլիոն տոննա բեռ, իսկ Ադրբեջանին պատկանող հատվածի շինարարությունը կավարտվի մինչև 2026 թվականը։
«Բաքուն ուրախ կլինի Եվրամիությանը տեսնել այս նոր տրանսպորտային հանգույցում», – ընդգծել է նա։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեծ հույսեր չի կապում TRIIP-ի գործարկման հետ։
«Մեզ համար լավագույն տարբերակն այն կլինի, որ գլոբալ հակամարտությունը վերանա, և ԱՄՆ-ն և Ռուսաստանը կոմպորմիսային լուծման գնան»,-Mediahub-ի հետ զրույցում նշել է Սուրենյանցը։
Հիքմեթ Հաջիևը EU Today-ի հետ հարցազրույցում ժխտել է այն ենթադրությունները, թե Ադրբեջանն օգտագործվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար: Հաջիևը մատնանշել է Ռուսաստանի հետ Հայաստանի աճող առևտուրը՝ ըստ էության ակնարկելով Հայաստանի «ռուսամետությունը»՝ մոռանալով, որ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն Ադրբեջանի հետ Հայաստանին գերազանցում է։
Տնտեսական համագործակցության մեջ միմյանց մեղադրելն ընդունված մեթոդ է, բայց միայն խոսքով։
ԱՄՆ-ն Lukoil ընկերության նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, իսկ Lukoil-ում ադրբեջանցիները մեծ մասնաբաժին ունեն։
Նուբար Աֆեյանի ֆինանսավորմամբ, IT ոլորտի մասնագետների ներգրավմամբ՝ քննարկվում է Հայաստանում տվյալների հավաքագրման մեծ բազա ստեղծելու հարցը։
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նկատում է, որ անգամ այս հարցին է Հաջիևը խանդով վերաբերվել՝ ասելով, թե Ադրբեջանն ունի բոլոր ռեսուրսները տվյալների հավաքագրման կենտրոն ստեղծելու համար։
