Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Տեսանյութ Օրվա ամփոփում MediaHub TV ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Ե՞րբ կլավանա օդի որակը Երևանում. օրվա ամփոփում

Blog Image

ԵԱՀԿ-ն լուծարել է Մինսկի խումբը

ԵԱՀԿ-ն հայտարարել է Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների փակման մասին։ Կազմակերպությունը հիշեցրել է, որ այս որոշումը հաջորդում է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփի ներկայությամբ  Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրած  հռչակագրին։


Արշակ Սրբազանը չի պատրաստվում դադարեցնել իր ծառայությունը

Արշակ Սրբազանը ասուլիսում հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են, և որևէ կերպ չեն կարող ստիպել հրաժարվել իր համոզմունքներից։ Նա նշեց, որ 2020-ից հետո քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը, ինչի համար էլ դարձել է թիրախ։


Երևանում օդի որակը վատանում է նոյեմբերից

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի օդի որակը վատանում է նոյեմբերի կեսերից և բարելավվում՝ մարտից։
Դեկտեմբերին կընդունվի որոշում, որով կառուցապատողները պարտադիր կտեղադրեն փոշու ճնշիչ սարքեր։


Միքայել և Բագրատ սրբազանները պահանջում են կարգալույծ անել 10 եպիսկոպոսների

Միքայել և Բագրատ սրբազանները կրկին դիմել են Գարեգին Բ-ին՝ պահանջելով կարգալույծ անել  «դավաճան» 10 եպիսկոպոսներին։ Նրանք նաև առաջարկում են հրավիրել Եպիսկոպոսաց ժողով և նշանակել նոր առաջնորդներ թեմերում։

Ալիևի օգնականը բողոքել է Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում Հայաստանի ցուցաբերած օգնությունից և հրավիրել է ԵՄ-ին դառնալ «Զանգեզուրի միջանցքի» մաս։ «Ադրբեջանը ցանկանում է տեսնել ԵՄ-ն «Զանգեզուրի միջանցքի» մաս, խաղաղությունը պետք է բերի բարգավաճում և զարգացում, ինչպես նաև կառուցի փոխկախվածություն հարևանների միջև: Այս համատեքստում Հայաստանը կարող է փակուղուց վերածվել տարանցիկ երկրի՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապերի ընդլայնմանը զուգընթաց», – նշել է Հաջիևը։

Send