Հոգևորականների շրջանում ամենաաղմկահարույց դեպքերը կապված են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ՝ նվեր ստացած «Բենթլի», ապօրինի ծագում ունեցող գույքի, փողերի լվացման մեղադրանք, օվշորներ։
Դրանց մասին Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ, ակնարկներ արել է, Կճոյանը մեղադրյալի կարգավիճակով ներկայացել է իրավապահ մարմիններին, բայց նրա անունը վերջին օրերին առնչվում է ոչ թե դատաիրավական գործընթացների, այլ եկեղեցու հետ կապված իրադարձությունների հետ։
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մեկն է այն 9 բարձրաստիճան հոգևորականներից, որն «արժանացավ» Փաշինյանի ընդունելությանը, ու որին ակնարկելով՝ նույն Փաշինյանը մեկ ամիս առաջ հայտարարեց՝ չհասկացա, հոգևորականը «Բենթլի» ունենա, 3 հատ կնիկ ունենա...
