Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Տեսանյութ Օրվա ամփոփում MediaHub TV ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

ՔՊ–ում որոշել են այլևս չհայհոյել․ օրվա ամփոփում

Blog Image

Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր

Նշենք, որ ընդդիմությունը վերջին շրջանում պարբերաբար պահանջում էր հրապարակել 2019թ–ին եղած բանակցային առաջարկները, որոնք, ըստ նրանց, մերժել է Փաշինյանը։ Իշխանության գալով` Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացը սկսում է «զրոյական կետից»։


Եվրամիությունն էլ դարձավ ՀՀ «ռազմավարական գործընկեր».
ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ են այսօր Բրյուսելում ստորագրել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալլասը

«Համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում։ 2025 թվականը կարևոր տարի էր Ձեր երկրի համար` ավարտվեց Հայաստան Ադրբեջան կոնֆլիկտը և ԵՄ աջակցում է Ձեզ այս հարցում։ Հայտարարում եմ 15 մլն եվրո տալու մասին, որն ուղղվել է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին»,– ասաց Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։


ՔՊ–ում որոշել են այլևս չհայհոյել 
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կուսակցությունը էթիկայի կանոնագիրք է մշակել, որի կանոններով էլ շարժվելու են այսուհետ։
«Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»,–սոցցանցերում գրել է Փաշինյանը։


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար Մոսկվա է ժամանել Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը՝ իր հետ բերելով ռուս-ուկրաինական խաղաղության շուրջ Կիևի և Վաշինգտոնի միջև արդեն համաձայնեվցված կետերը։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան բարձր է գնահատում խաղաղության հարցում Թրամփի ջանքերը։

Send