Այսօր մեկնարկեց «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Ներկա էին «Հայրենիք» կուսակցության նախագահ` Արթուր Վանեցյանը, Վաղարշապատի համայնքապետի թեկնածու` Խաչիկ Մանուկյանը, ավագանու անդամի թեկնածուներ, կուսակցականներ,հյուրեր և աջակիցներ: Վաղարշապատի ընտրողներին կոչով դիմեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` հաստատելով,որ «Հայրենիքը» միանշանակ նոյեմբերի 16-ին տոնելու է իր հաղթանակն ի դեմս համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանի:Մի շարք հյուրեր ողջունեցին քարոզարշավի մեկնարկն ու իրենց աջակցությունը հայտնեցին «Հայրենիք»-ին և Խաչիկ Մանուկյանին: Քարոզարշավի մեկնարկի մանրամասները ֆոտոռեպորտաժում:













