Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս է դպրոցի պատուհանից ցատկած աշակերտուհու վիճակը. մանրամասներ

Blog Image

Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք էր պատահել Երևանի 117 դպրոցում. 9-րդ դասարանի մի քանի աշակերտներ դուրս էին ցատկել դպրոցի երկրորդ հարկի պատուհանից, քանի որ դպրոցի պահակը թույլ չէր տվել նրանց դասից փախչել։ 

Դպրոցի պատուհանից ցատկելու հետևանքով աշակերտներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, պարզվել է՝ կոտրվածքներ ունի։ Մեր տեղեկություններով՝ աղջկան վիրահատել են, առողջական վիճակը լավ է, այս պահին գտնվում է վերականգնողական փուլում։ Մյուս աշակերտները թեթև քերծվածքներ են ունեցել, նրանցից որևէ մեկի առողջությունը չի տուժել դպրոցի պատուհանից ցատկելու հետևանքով։

Դեպքից գրեթե երկու ամիս է անցել, իսկ ո՞վ է պատասխանատվություն կրել այս դեպքից հետո. MediaHub-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանից։ 

«Տնօրենի նկատմամբ կիրառվել է կարգապահական սույժ՝ նկատողություն»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։

Նարե Գնունի

Send