Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞վ է լինելու «Հայաստան» խմբակցության նոր պատգամավորը

Blog Image

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքն անդամակցելու է Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել:

Մանուկյանին փոխարինելու համար պատգամավորի թեկնածուների ցուցակում հերթական հաջորդ համար Հայկ Խալաթյանն էլ ավելի ուշ հայտնեց, որ որոշել է հրաժարվել մանդատից։ Նա, մասնավորապես, նշել է, որ երկար մտածելուց հետո որոշում է կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իր գործունեությունը մեդիա ոլորտում՝ որպես խմբագիր և լրագրող։  

Նշենք, որ Հայկ Խալաթյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում 52-րդ համարն է։ Եթե նա հրաժարվում է մանդատից, ապա մանդատը վերցնել-չվերցնելու ընտրության առջև է կանգնում Պետրոս Մեղրյանը։ 

Նշենք, որ նա մեզ հետ զրույցում ասաց՝ ՀՅԴ ԳՄ որոշմամբ ինքը վերցնելու է պատգամավորական մանդատը։

Հարցին, թե արդյո՞ք այս փուլում խորհրդարանում անելիք ունի ընդդիմությունը, Պետրոս Մեղրյանը պատասխանեց՝ եթե մենք խորհրդարանում ենք, ուրեմն անելիք ունենք։

Նարե Գնունի

Send