Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս է Գյումրիում ձերբակալված անչափահասի առողջական վիճակը

Blog Image

Նախօրեին վաղ առավոտից Գյումրիում լարված իրավիճակ էր։ Քաղաքապետարանի բակում հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել ի աջակցություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ում աշխատասենյակում ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացնում, իսկ ավելի ուշ հայտարարեցին նրան ձերբակալելու մասին։

Մինչ քաղաքապետի աշխատասենյակում խուզարկություն էր իրականացվում, շենքի բակում լարված իրավիճակ էր, որն ավարտվեց իրավապահների և քաղաքացիների բախմամբ. բերման ենթարկվեցին մի շարք քաղաքացիներ։

Երեկ այդ իրադարձություններից հետո MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ կա 23 բերման ենթարկված անձ:

MediaHub-ի ուղիղ եթերից պարզ դարձավ, որ բերման ենթարկվածների թվում կա նաև անչափահաս: Վերջինիս ձերբակալությունը բուռն քննարկումների առարկա դարձավ համացանցում։ Կարմիր բերետավորները բավականին կոպիտ ուժի գործադրմամբ ձերբակալեցին նրան:

MediaHub-ի տեղեկություններով՝ անչափահասը դեռ գտնվում է Քննչական կոմիտեում, նա շարունակում է մնալ ձերբակալվածների թվում, մեզ փոխանցեցին, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում,  նորմալ վիճակում է:

Քննչական կոմիտեից MediaHub-ի հարցադրումներին միայն նշեցին, որ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է, սակայն, այս պահի դրությամբ որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ:

Մարիաննա Արամյան

Send