Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գյումրու համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ․ մանրամասներ

Blog Image

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ, այս մասին Mediahub-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Համայնքապետ Վարդան Ղուկասյանն այսօր 2 ամսով կալանավորվել էր։

Երեկ առավոտյան ուժայինները ներխուժել էին Գյումրու համայնքապետարան ու բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ 

Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը։ Ընդդիմությունը սա որակում է որպես քաղաքական հետապնդում։

Էմմա Մարտիրոսյան

Send