Մեքսիկայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է առնվազն 120 մարդ։
Նոյեմբերի 15-ից Մեխիկոյում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով արդարադատություն, քաղաքական սպանությունների, հովանավորչության, կոռուպցիայի դեմ պայքար։
Ցուցարարները հիմնականում երիտասարդներ են եղել։ Զայրույթը առաջացել էր բռնություններից, որոնք հիմնականում բխում են թմրամիջոցների կարտելներից։ Նոյեմբերի սկզբին սպանվել էր Ուրուապանի քաղաքապետը, որը հայտնի է իր հրոսակախմբերի արշավով։ Ցուցարարները պաստառներ են պահել նրա անունով, իսկ ոմանք՝ կրել մահացածի գլխարկի նման գլխարկներ։
Խաղաղ բողոքի ցույցը վերածվել է բռնության։ Դիմակավորված տղամարդիկ քանդել են Ազգային պալատի դիմացի ցանկապատը, նետել քարեր և շշեր, հարձակվել են ոստիկանության վրա։ 40 ոստիկան ծանր վիրավորվել է, իսկ ևս 60-ը՝ թեթև։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը կտրուկ քննադատել է ցուցարարներին՝ մեղադրելով նրանց պահպանողական ընդդիմության անունից գործելու համար։
