Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ղեկավարում է «Արևների կարտելը», հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։
«Պետդեպարտամենտը մտադիր է «Արևների կարտելը» (Cartel de los Soles) ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն (FTO): Ոչ լեգիտիմ Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ այս խումբը ոչնչացրել է Վենեսուելայի պետական ինստիտուտները, ներգրավված է ահաբեկչական բռնության մեջ՝ արդեն FTO-ներ ճանաչված այլ կազմակերպությունների հետ միասին, և ներգրավված է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ դեպի Միացյալ Նահանգներ և Եվրոպա», - գրել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն սոցցանցերում:
