Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփին վերջապես շնորհվել է Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը, բայց ոչ կոմիտեի կողմից

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ի վերջո ստացավ Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը, բայց ոչ թե կոմիտեն այն հանձնեց Սպիտակ տան ղեկավարին, այլ  վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն, որն էլ հենց 2025-ին արժանացել էր դրան։

Բայց Նոբելյան կոմիտեն հայտարարել էր, որ արդեն իսկ տրված մրցանակը չի կարելի չեղյալ հայտարարել, բաժանել կամ փոխանցել։

Թրամփը հյուրընկալել էր Մաչադոյին Սպիտակ տանը, որտեղ էլ վերջինս հանձնել է մրցանակը։

«Մեծ պատիվ էր այսօր հանդիպել վենեսուելացի Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ Նա ուշագրավ կին է, որը շատ բանի է դիմացել։ Մարիան ինձ հանձնեց իր Նոբելյան խաղաղության մրցանակը՝ իմ կատարած աշխատանքի համար։ Սա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ է։ Շնորհակալություն, Մարիա», - գրել է ԱՄՆ նախագահն իր «Truth Social» հարթակում։

«Բոլիվարյան ժողովուրդը Նոբելյան խաղաղության մեդալը շնորհում է Դոնալդ Թրամփին։ Մարդուն, որը համարվում է Վաշինգտոնի ժառանգորդը, մեր ազատության համար պայքարում նրա աննախադեպ դիրքորոշման համար», - ասել Մաչադոն։

Սակայն նախկինում ԱՄՆ նախագահն ասել էր, որ «Մաչադոն չունի առաջնորդի հատկանիշներ», և որ «պարզապես բարի է» և, հետևաբար, չի կարող ղեկավարել Վենեսուելան։

Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ Թրամփը մտադիր է պահպանել մեդալը։

Send