«Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը ներկայացրել է իր պատմության մեջ ամենատարածված հարցումները, հայտնել է «Popular Science»-ը։
- Ամենահաճախ որոնված հոդվածը «Մահացածների ցանկն ըստ տարիների» հոդվածն է եղել․ ավելի քան 647 միլիոն դիտում։
- Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Միացյալ Նահանգների մասին հոդվածներն (ավելի քան 328 միլիոն դիտում) ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին տեղեկությունները (ավելի քան 325 միլիոն դիտում)։
- Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են Ելիսաբեթ 2-րդի մասին հոդվածներն ու Հնդկաստանի մասին տեղեկությունները։
- 10 ամենատարածված հարցումների մեջ են եղել նաև պորտուգալացի ֆուտբոլիստ Ռոնալդուն, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, միլիարդատեր Իլոն Մասկը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին և Միացյալ Թագավորության մասին հոդվածները։

Русский