Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եմենի կառավարությունը հրաժարական է տվել

Blog Image

Եմենի կառավարությունը հրաժարական է տվել, իսկ արտաքին գործերի նախարար Շայա Մոհսեն ալ-Զինդանին նշանակվել է երկրի նոր վարչապետ, գրել են ԶԼՄ-ները։

«Դոկտոր Շայա Մոհսեն ալ-Զինդանին նշանակվել է Նախարարների խորհրդի նախագահ, և նրան հանձնարարվել է ձևավորել կառավարություն», - ասվում է Եմենի նախագահական կառավարման խորհրդի նախագահ Ռաշադ Մոհամմեդ ալ-Ալիմիի կողմից հրապարակված հրամանագրում։

Հրամանագրի համաձայն՝ ներկայիս կաբինետը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը։

Եմենի վարչապետ Սալեմ Սալեհ բին Բրեյքը ներկայացրել է կառավարության հրաժարականը։ Ալ-Ալիմին ընդունել է փաստաթուղթը հունվարի 15-ին։ Հրամանագրում նշված է, որ կաբինետի լուծարումը անհրաժեշտ է «երկրում վերջին փոփոխություններին համապատասխան նոր կառավարության ձևավորման համար ճանապարհ հարթելու համար»։

Send