Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Blog Image

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ-յուլին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն հայտարարելու հետ կապված մեղադրանքներով, այդ թվում՝ ձերբակալությանը խոչընդոտելու համար, հաղորդել են տեղի ԶԼՄ-ները։

Սա Հարավային Կորեայի նախկին առաջնորդի դեմ գործերով առաջին դատապարտումն է։ Մեղադրական կողմը պահանջել էր ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկում․ հինգ տարի՝ ձերբակալությանը դիմադրելու, երկու տարի՝ ռազմական դրության հրամանագիրը հետագայում վերանայելու, երեք տարի՝ կաբինետի անդամների բանավեճի իրավունքը խախտելու, օտարերկրյա լրատվամիջոցներում կեղծ տեղեկատվություն տարածելու և ապացույցները ոչնչացնելու համար։

Կոռուպցիայի հետաքննության գրասենյակը (ԿՀԳ) անցյալ տարվա հունվարի սկզբին փորձել է ձերբակալել Յուն Սոկ-յուլին, այն բանից հետո, երբ նա 3 անգամ անտեսել էր պետական դավաճանության գործով հարցաքննության կանչը։ Դատարանը ձերբակալման ու խուզարկության օրդեր էր տվել, սակայն նախագահական անվտանգության ծառայության հետ մի քանի ժամ տևած դիմակայությունից հետո քննիչները հրաժարվել էին ձերբակալությունից։

Send