Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ՄԱԿ ԱԽ նիստ․ ամերիկյան և իրանական կողմերն անդրադարձել են Իրանում ստեղծված իրավիճակին

Blog Image

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Իրանի իրավիճակի վերաբերյալ մի շարք հայտարարություններ են հնչել։

 

- ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Վոլց

Թրամփը գործի մարդ է, այլ ոչ թե անվերջ խոսելու, ինչպես մենք տեսնում ենք ՄԱԿ-ում։ Նա հստակ հասկացնել է տվել՝ արյունահեղությունը դադարեցնելու համար քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները։

 

- ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզի

Իրանական ժողովուրդը լավ գիտի այսպես կոչված «աջակցության» իրական գինը։ 1953 թվականի հեղաշրջումից մինչև Սադամ Հուսեյնի՝ Իրանի դեմ ագրեսիվ պատերազմին աջակցելուց, «Iran Air»-ի «655» չվերթի ինքնաթիռի կործանումից, որը խլեց 290 անմեղ քաղաքացիների կյանք։

Խաղաղ բողոքի ցույցերը դիտավորյալ վերհսկվեցին ու վերածվեցին բռնի անկարգությունների։ Գլխատումներ եղան, մարդիկ ողջ-ողջ այրվեցին, իսկ ոստիկանները ծեծի ենթարկվեցին մինչև մահ։ Շտապօգնության մեքենաներ, հրշեջ մեքենաներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր ու կրոնական վայրեր հրկիզվեցին։

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, առաջին հերթին՝ Իսրայելը, չեն կարող խուսափել անմեղների թափված արյան համար պատասխանատվությունից։

Իրանը չի ձգտում սրացման կամ բախման։ Այնուամենայնիվ, ցանկացած ագրեսիայի ակտ՝ ուղղակի կամ անուղղակի, կպատասխանվի վճռական, համաչափ և օրինական պատասխանով՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։

Սա սպառնալիք չէ, այլ իրավական իրականության կոնստատացիա։ Հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու են նրանք, ովքեր նախաձեռնում են նման անօրինական գործողություններ։

Send