Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է խաղաղության բանակցությունների պատվիրակության ղեկավար։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ումերովից բացի, ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցող պատվիրակության կազմում կլինեն Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, Արտաքին գործերի նախարարության և հետախուզության նախարարության աշխատակիցներ։
Ումերովը փոխարինել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին։
