Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ինդոնեզիայում ավերիչ ջրհեղեղների և սողանքների պատճառով զոhերի թիվն անցել է 200-ը

Blog Image

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 248-ի։

Երկրի աղետների կառավարման գործակալությունը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, և կան մտավախություններ, որ զոհերի թիվը կաճի։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները դժվարանում են հասնել որոշ տուժածների՝ ճանապարհների, կամուրջների և ենթակառուցվածքների վնասման, ծանր տեխնիկայի պակասի պատճառով։

Ջրհեղեղները առաջացել են մուսսոնային անձրևներից, որոնք գետերը դուրս են բերել ափերից։ Մոտ 3000 ընտանիք տարհանվել է։

Send