Ռինովիրուսային վարակը, ինչպես նաև պարագրիպը և COVID-19-ը, ավելի ակտիվ են դառնում աշնանը և ձմռանը, «Մոսկվա 24»-ին ասել է վարակիչ հիվանդությունների մասնագետ Ելենա Մեսկինան:
Բացի այդ, շնչառական սինցիտիալ վիրուսի դեպքերը ավելի հաճախակի են դառնում: Ռիսկի խմբում սովորաբար մտնում են փոքր երեխաները, 65 տարեկանից բարձր տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ:
Ռինովիրուսային վարակը և շնչառական սինցիտիալ վիրուսն առաջացնում են քթի հոսք և հազ, և այդ վարակները հաճախ մեղմ են, նշել է Մեսկինան: Ռիսկի խմբի մարդիկ կարող են բարդություններ ունենալ ստորին շնչուղիների հետ կապված, մասնավորապես՝ թոքաբորբ և բրոնխիտ:
Գրիպը և COVID-19-ը բնութագրվում են միգրենով, կոկորդի և մկանների ցավով, դողով և ջերմությամբ: «Պարագրիպը առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ՝ առաջացնելով խռպոտություն, հազ և շնչառության դժվարացում»,- ընդգխել է բժիշկը: