Բժիշկները նշել են, որ սուրճը կաթով կամ սերուցքով խմելը առողջարար է: Նրանց կարծիքը կիսել է նաև «Ժիվայա Կուբան» հրատարակությունը՝ հղում անելով առաջնային աղբյուրներին։
Մասնագետների կարծիքով, կաթը չեզոքացնում է կոֆեինի վնասը, օրինակ՝ այն կանխում է ոսկորներից կալցիումի դուրսբերումը: Այս ըմպելիքը կարելի է օգտագործել օրական 3-4 անգամ և չանհանգստանալ առողջության համար: Նման սուրճի կալորիականության պատճառով չպետք է ավելի շատ խմել։
Բացի այդ, կաթի հետ համակցված սուրճը նվազեցնում է չարորակ պրոցեսների, Պարկինսոնի հիվանդության և դեմենցիայի զարգացման ռիսկը: Եվ վիտամին D-ի պարունակության շնորհիվ, նույնիսկ մեկ բաժակ նման ըմպելիքը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Չնայած կոֆեինը «կճնշվի» կաթով, այն միևնույն է կլիցքավորի և կտա կենսունակության զգացողություն, ինչպես նաև կամրապնդի ձեր մկանները։
Հիմք ընդունելու համար կարող եք վերցնել ցանկացած տեսակի սուրճ: Լուծվող սուրճը, ի դեպ, աղացածից վատը չի լինի, ուստի մշակման եղանակում տարբերություն չկա: Միակ բանը, որին մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել, ըմպելիքի կազմն է. այն չպետք է պարունակի արհեստական գունանյութեր, համեմունքներ կամ համի ուժեղացուցիչներ։