Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է պատահում, եթե չափից շատ եք շաքար օգտագործում. որքան է պետք

Blog Image

Շաքարը արագ էներգիայի աղբյուր է, բայց դրա ավելցուկը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Քաղցրավենիքի հաճախակի չարաշահումը մեծացնում է ավելորդ քաշի կուտակման, 2-րդ տիպի շաքարախտի, սրտի և անոթային խնդիրների առաջացման ռիսկը:

Բացի այդ, շաքարը բացասաբար է անդրադառնում մաշկի վրա, արագացնում է ծերացման գործընթացը և քայքայում է ատամի էմալը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ մեծահասակներին խորհուրդ է տրվում սահմանափակել ազատ շաքարի օգտագործումը օրական 25-30 գրամով՝ դա մոտ 5-6 թեյի գդալ է: Ժամանակի ընթացքում ավելի շատ շաքարի օգտագործումը ծանրաբեռնում է օրգանիզմը և մեծացնում քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը:

Առողջությունը պահպանելու համար օգտակար է նվազեցնել քաղցր ըմպելիքների, հրուշակեղենի քանակը և դրանք փոխարինել մրգերով, հատապտուղներով կամ առանց ավելացված շաքարի արտադրանքով:

Send