Եվրամիության երկրները համաձայնել են ևս վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք կիրառվել են «Ուկրաինայի դեմ պատերազմի համար»։
Այս մասին հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Մենք հենց նոր երկարաձգեցինք մեր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ», - գրել է նա։
Կալլասը հավելել է, որ ԵՄ-ն ավարտում է աշխատանքները միջոցառումների 19-րդ փաթեթի վրա՝ «քննարկելով ռուսական նավթի, ստվերային նավթատարների և բանկերի վաճառքի լրացուցիչ սահմանափակումները»։
