Եվրոպական միությունը Բրյուսելում բողոքի նոտա է փոխանցել Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստան «դիտավորյալ և վտանգավոր ներխուժման համար»։
«Մենք հստակ փոխանցեցինք, որ դրանով Ռուսաստանը լրջորեն սրում է իրավիճակը և ուղիղ սպառնալիք ներկայացնում ԵՄ քաղաքացիների անվտանգության համար», - ասել է ԵՄ պաշտոնյան, գրել են ԶԼՄ-ները։
