«Թրամփի ուղու» պրակտիկորեն գործելու ձևի մասին պատկերացում կարելի է կազմել միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև մի շարք լրացուցիչ գործոններ։
«Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, իսկ ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին»,- ասել է Զախարովան։
