Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պաղեստինը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը Գազայի վերաբերյալ

Blog Image

Պաղեստինը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու վերաբերյալ ընդունված ԱՄՆ բանաձևը։

Պաղեստինը նշել է, որ պատրաստ է ստանձնել դրա իրականացման պատասխանատվությունը, ասվում է ազգային ինքնավարության հայտարարության մեջ, գրել են ԶԼՄ-ները։

«Պաղեստինի պետությունը ընդգծում է այս բանաձևի անհապաղ իրականացման անհրաժեշտությունը տեղում՝ Գազայի հատվածում մեր ժողովրդի բնականոն կյանքին վերադառնալու և պաշտպանությունն ապահովելու համար», - նշված է հայտարարության մեջ։

Այն ընդգծում է, որ «Պաղեստինի պետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը ստանձնել Գազայի հատվածում լիակատար պատասխանատվություն՝ տարածքի, ժողովրդի և հաստատությունների միասնության շրջանակներում՝ Պաղեստինի հատվածը համարելով Պաղեստինի պետության անբաժանելի մասը»։

ՊԱԻ-ն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ վարչակազմի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների, արաբական և իսլամական պետությունների, Եվրոպական միության երկրների, ՄԱԿ-ի և բոլոր կողմերի հետ՝ այս բանաձևի իրականացումն ապահովելու համար։

Send