Եթե Ռուսաստանը և Չինաստանը միջնորդական առաջարկներ ներկայացնեն Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցության վերսկսման վերաբերյալ, Իրանը պատրաստ է քննարկել դրանք, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Քամալ Խարազին։
«Այո, եթե նման նախագիծ առաջարկվի, մենք այն կքննարկենք», - ասել է Խարազին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը Ռուսաստանին և Չինաստանին տեսնում է որպես Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության նոր ձևերի մշակման հնարավոր միջնորդներ։
Սեպտեմբերի վերջին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը որոշեց դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ։ Այս քայլը կատարվել է ի պատասխան ՄԱԿ-ում Թեհրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկության։
