Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի ծրագրի վերաբերյալ բանաձևը։
Նեթանյահուն Թրամփի ծրագիրն անվանել է «խաղաղության և բարգավաճման ուղի», քանի որ այն «նախատեսում է Գազայի լիակատար ապառազմականացում, զինաթափում և ապառադիկալացում»։ Սա, ըստ նրա, կհարթի ճանապարհը հարևան երկրների հետ Իսրայելի հետագա ինտեգրման և Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման համար։
Իսրայելը նաև ակնկալում է անհապաղ ստանալ մնացած երեք պատանդների մարմինները և սկսել Գազայի հատվածի զինաթափման և «Համաս»-ի կառավարման վերացման գործընթացը։
