Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ է հրդեհվել Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստը. մանրամասներ

Քիչ առաջ ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ ժամը 14:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Տոնավաճառից մեզ ասացին, որ նախնական տվյալներով՝ գազի արտահոսք է եղել, ու հրդեհն այդ պատճառով է առաջացել։

«Արդեն հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։ Դրանից հետո կհասկանանք, թե ինչ վնաս ենք կրել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ աշխատանքային ժամերին, սովորաբար, պահեստում ապրանք չի լինում, ուստի վնասներն, ամենայն հավանականությամբ, շատ մեծ չեն լինի։

Նարե Գնունի

Send