Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

13-ամյա աղջիկ էր անհետ կորել. ի՞նչ է հայտնի

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ որպես անհետ կորած որոնվում է 13-ամյա Հասմիկ Գևորգյանը:

ՆԳՆ-ից հայտնել են, որ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012 թվականին ծնված Հասմիկ Գևորգյանը: Նա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, դուրս է եկել Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան թաղամասի շենքերից մեկի մի բնակարանից և չի վերադարձել:

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահին որևէ նորություն չկա, որոնողական աշխատանքներ են իրականացվում:

Ավելի ուշ գերատեսչությունը հայտնեց, որ նա հայտնաբերվել է և ներկայացվել Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Մարիաննա Արամյան

Send