Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ են գտել կախ ված վիճակում. ո՞վ է նա

Blog Image

Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Մեզ ասացին՝ դատապարտյալներից մեկը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ 

ՔԿԾ-ից MediaHub-ին հաստատեցին դեպքը՝ նշելով, որ պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ 

«Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասացին ՔԿԾ-ից։

Մենք տեղեկացանք նաև, որ Ա․Ս-ն 2024 թվականի հունիսից էր դատապարտված, նախկինում երեք անգամ դատապարտված է եղել ու մեկ անգամ էլի է փորձ արել ինքնասպանության։

Վահե Մակարյան

Send