Երեկ գիշեր երևանյան ռեստորաններից մեկում՝ «Ֆլորենսում», միջոցառման ժամանակ, իրավապահները ներս են մտել և սկսել են գործողություն իրականացրել։ Մեր տեղեկություններով՝ բոլոր հյուրերին սրահից դուրս են հրավիրել ու փակել են ռեստորանի տարածքը։
«Ֆլորենս»-ից MediaHub-ին հրաժարվեցին որևէ տեղեկատվություն տրամադրել դեպքի մասին՝ նշելով, որ որևէ ասելիք չունեն։
Իսկ ահա Քննչական կոմիտեից պարզաբանեցին՝ ռեստորանում խուլիգանության դեպք է եղել, և խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք ռեստորանի սեփականատերերը որևէ կապ ունեն այս ամենի հետ, ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը պատասխանեց՝ ոչ։
«Դեպքը ռեստորանում է եղել, բայց սեփականատերերի հետ կապ չունի»,- նշեց նա։
Մեր տեղեկություններով՝ այսօր ռեստորանում նաև հարսանիք է նախատեսված, սակայն դեռևս պարզ չէ՝ հնարավոր լինելո՞ւ է այն իրականացնել, թե՞ ոչ։ Որևէ հստակ պատասխան դեռ չկա։
Նարե Գնունի