Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում ճանապարհին տեղի է ունեցել պայթյուն։
Միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ սահմանապահ կորպուսի 3 աշխատակից, գրել են ԶԼՄ-ները։
Ըստ իշխանությունների՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական անվտանգության կենտրոնի մոտ։ Պայթյունի հանգամանքներն ու պատճառը քննվում են։ Կադրերում երևում է, թե ինչպես են այդ պահին մարդիկ անցում փողոցով։