Վիտամին D3-ը ընդունելուց առաջ կարևոր է արյան անալիզ հանձնել և գենետիկական հետազոտություն անցնել, քանի որ առանց բժշկի հետ խորհրդակցելու այն ընդունելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, «Մոսկվա 24»-ին ասել է ընտանեկան բժիշկ Նադեժդա Չերնիշովան։
Չերնիշովան զգուշացրել է, որ այս վիտամինը կարող է կուտակվել օրգանիզմում և առաջացնել չափից մեծ դոզա։
«Վիտամին D3-ը հակացուցված է այս դեղամիջոցի չափից մեծ դոզա ունեցող մարդկանց, որոշակի երիկամային հիվանդությունների, ինչպիսիք են միզաքարային հիվանդության որոշակի տեսակները, և այս նյութի նկատմամբ գերզգայունություն ունեցող մարդկանց համար», - պարզաբանել է բժիշկը։
Ըստ նրա՝ այն կարելի է ստանալ նաև սննդից։ Օրինակ՝ ճարպոտ ձկից (ծովատառեխը հատկապես հարուստ է դրանով), խավիարից, ձվի դեղնուցից, որոշ տեսակի բանջարեղենից, ինչպես նաև հավի և տավարի լյարդից։
