Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց մեջ տարածված 3 սխալ, որոնք հանգեցնում են ինֆարկտի․ ո՞ր ճնշումն է նորմալ

Blog Image

Սրտի կաթվածի կամ ինսուլտի պատճառ կարող են դառնալ հիպերտոնիայի բուժման սխալները, ասել է սրտաբան Անաստասիա Շչերբակը։ Նա նշել է հիվանդների կողմից թույլ տրված երեք հիմնական վարքային սխալներ։

Նրա խոսքով՝ ամենավտանգավորը դեղորայքի կամավոր դադարեցումն է, քանի որ նորմալ արյան ճնշումը պահպանվում է միայն դեղորայքի միջոցով։ Դրանց կտրուկ դադարեցումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ, նշում է «Պոդմոսկովյե Սեգոդնյա» առցանց հրատարակությունը։

Սրտաբանը նաև սխալ պատկերացում է անվանել 140/90 արյան ճնշումը նորմալ համարելը և խստորեն խորհուրդ է տվել ձգտել 130/80-ից ցածր արժեքների, հատկապես շաքարախտով, երիկամների հիվանդությամբ և տարեցների համար։

Ավելին, չպետք է հույսը դնել միայն ինքնազգացողության վրա։ Կարևոր է ամեն օր չափել արյան ճնշումը։

Send