Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արգելել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մուտքը երկիր, այն բանից հետո, երբ վերջինս սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Պաղեստինը ճանաչելու իր մտադրության մասին, գրել են ԶԼՄ-ները։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները որոշել էր վիզաներ չտրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինցի ներկայացուցիչներին: Մակրոնը քննադատել էր այս քայլը՝ այն անվանելով անընդունելի:
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահը ցանկություն էր հայտնել այցելել Իսրայել, սակայն Նեթանյահուն ասել էր, որ Մակրոնը այնտեղ ողջունելի չի լինի, մինչև նա վերանայի իր դիրքորոշումը:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ «Ֆրանսիայի նախագահը շատ մտահոգված է Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների համար ԱՄՆ վիզաների տրամադրմամբ»:
Նա մեղադրել է Մակրոնին տարածաշրջանում կայունությունը խաթարելու համար: