Թուրքիայում շքեղ Dolce Vento զբոսանավը է խորտակվել ջուր իջեցնելուց անմիջապես հետո: Դեպքի կադրերը հրապարակել է բրիտանական The Sun հրատարակությունը։
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Զոնգուլդակի ափերի մոտ: Նավարկությունը առաջինն էր, և, հավանաբար, վերջինը, զբոսանավի կառուցումից ի վեր: Խորտակված նավի արժեքը կազմել է 70 հազար ֆունտ:
Համացանցում հայտնված կադրերից դատելով՝ ջուր իջեցնելուց մի քանի րոպե անց զբոսանավը սկսել է թեքվել դեպի կողքը և շրջվել: Մարդիկ սկսել են ջուրը ցատկել՝ իրենց փրկելու համար: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ միջադեպի հետաքննություն կանցկացվի, որի ընթացքում կպարզվեն նավաբեկության պատճառները: