Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան հրաժարվել է Մոսկվայում Պուտինի և Զելենսկու հանդիպումից

Blog Image

 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան անընդունելի է համարել Մոսկվա Զելենսկու այցի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը, գրում է ՏԱՍՍ-ը։

 

X-ում Սիբիհան գրել է, որ նման առաջարկներն «ակնհայտորեն անընդունելի են»։ «Այս պահին առնվազն յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը՝ պատերազմը դադարեցնելու համար՝ Ավստրիան, Սուրբ Աթոռը, Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք պետություն։ Սրանք լուրջ առաջարկներ են, և Զելենսկին պատրաստ է նման հանդիպման ցանկացած պահի»,- հավելել է նա։

Send