Ողբերգական դեպք է տեղի ունեցել Պորտուգալիայում։ Մայրաքաղաք Լիսաբոնի հայտնի «Գլորիա» ֆունիկուլյորի վագոնն է դուրս եկել գծերից։ Մահացել է առնվազն 15 մարդ, 18-ը՝ վիրավորվել, որոնցից հինգը ծանր վիճակում են։
Տուժածներից մեկը երեք տարեկան երեխա է, նրա վիճակը գնահատվում է բավարար։ Մահացածների մարմինները դուրս են բերվել փլատակների տակից։
Մահացածների և վիրավորների թվում կան օտարերկրացիներ։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառը կարող էր լինել քարշակման մալուխի կտրվածքը կամ թուլացումը։
Ականատեսների խոսքով՝ ֆունիկուլյորի վագոնը, որը ամբողջ արագությամբ սլանալիս է եղել թեք փողոցով, մեծ ուժով բախվել է շենքին և փլուզել:
Կադրերն այստեղ