Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը

Blog Image

Սերկևիլի բուժիչ հատկությունները հնուց են հայտնի. պտուղն օգտագործվում է մարսողական տրակտի հիվանդությունները բուժելու համար: Բացի այդ, սերկևիլի սերմացուի եփուկն օգտագործվում է արգանդի արյունահոսության ու արյունոտ հազի ժամանակ, միրգն օգնում է բուժել կոկորդի ու մաշկի բորբոքային հիվանդությունները: Հատկապես օգտակար է հազի ու վիրուսային հիվանդությունների ժամանակ՝ սուր շնչառական հիվանդություններից մինչև անգինա։

Պտուղն ամրացնում է իմունիտետը, սպանում բոլոր մանրէներն ու նպաստում շնչառական օրգանների վերականգնմանը, ինչը հատկապես կարևոր է կորոնավիրուսի համավարակի ժամանակ:

Ինչպես բուժել հազը

Սերկևիլը բաժանել փոքր կտորների, վրան լցնել մեկ բաժակ եռացրած ջուր։ Կես ժամ թողնել, որից հետո օրական մի քանի անգամ խմել մեկ ճաշի գդալ։ Հաշված օրերի ընթացքում կազատվեք հազից։ Այս հեղուկը կարելի է օգտագործել ոչ միայն հազի, այլև անգինայի ժամանակ. վերացնում է կոկորդի լորձաթաղանթի այտուցն ու բորբոքումը։ Սերկևիլի մուրաբան կարելի է օգտագործել որպես կանխարգելիչ միջոց սեզոնային հիվանդությունների դեմ։

Send