Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը և բին Սալմանը չեն կարողացել համաձայնության գալ Արաբիայի՝ Աբրահամի համաձայնագրերին միանալու հարցում

Blog Image

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը կայացած փակ հանդիպման հատվածը «շատ լարված» է եղել՝ Սաուդյան Արաբիայի՝ Աբրահամի համաձայնագրերին միանալու վերաբերյալ քննարկումների պատճառով, հայտնել է իսրայելական «12-րդ ալիք»-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների:

Թրամփը «հիասթափված է եղել» բին Սալմանի՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մերժումից: «Ամենաճշգրիտ նկարագրությունն այն է, որ Թրամփը հիասթափված և վրդովված էր: Նախագահն իսկապես ցանկանում է, որ նրանք միանան Աբրահամի համաձայնագրերին: Նա շատ ջանք գործադրեց նրան համոզելու համար: Դա անկեղծ զրույց էր: Սակայն բին Սալմանը ուժեղ մարդ է, և նա պնդել է իր ճանապարհով», - նշել են աղբյուրները։

ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ թագաժառանգը Թրամփին ասել է, որ ցանկանում է շարժվել դեպի հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորում, բայց հիմա չի կարող դա անել, քանի որ սաուդյան հանրությունը ներկայումս պատրաստ չէ նման քայլի՝ Գազայի հատվածում պատերազմից հետո իր ծայրահեղ հակաիսրայելական տրամադրությունների պատճառով։ Ավելին, բին Սալմանը որպես մեկ այլ խոչընդոտ նշել է Իսրայելի հրաժարումը հակամարտությունը լուծել Պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։

Պաշտոնյան նաև նշել է, որ հանդիպման ժամանակ Թրամփը ներկայացրել է իր տեսլականը բարգավաճ Մերձավոր Արևելքի վերաբերյալ։ «Այժմ, երբ Իրանի միջուկային ծրագրի փլուզումն ամբողջությամբ ավարտվել է, և պատերազմը Գազայում ավարտվել է, նախագահ Թրամփի համար կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամի համաձայնագրերին՝ տարածաշրջանում խաղաղությունը խթանելու համար», - նշել է աղբյուրը։

 

Send