Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինի հետ զրույցը համոզել է Թրամփին չմատակարարել «Տոմահավկ» հրթիռներ Ուկրաինային․ WSJ

Blog Image

Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը համոզել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին չմատակարարել «Տոմահավկ» հրթիռներ Ուկրաինային, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Չնայած Թրամփը նախկինում մտահոգություն էր հայտնել ԱՄՆ հրթիռային զինանոցի կրճատման վերաբերյալ, Պուտինի հետ զրույցը համոզեց նրան չաջակցել Ուկրաինա «Տոմահավկ» հրթիռների տեղափոխմանը», - նշել է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը զգուշացրել է Թրամփին, որ «Տոմահավկ» հրթիռներ ուղարկելը կսրացնի պատերազմն ու կվնասի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին։

Send