Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի նախարար Դեն Դրիսկոլը զգուշացրել է Կիեւին «անխուսափելի պարտության» մասին, գրել է NBC հեռուստաալիքը։
«Անցյալ շաբաթ Կիեւում ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ բանակի նախարար Դրիսկոլը մռայլ գնահատական է տվել իրավիճակին: Նա իր գործընկերներին ասել է, որ իրենց (ուկրաինական) ուժերը մարտադաշտում ծանր իրավիճակի առջև են կանգնած և անխուսափելի պարտություն կկրեն ռուսական ուժերի ձեռքում», - հաղորդել է հեռուստաալիքը:
Աղբյուրների համաձայն՝ Դրիսկոլը նրանց ասել է, որ Ռուսաստանը սրում է իր օդային հարձակումների մասշտաբներն ու տեմպը, և որ այն ի վիճակի է անորոշ ժամանակով շարունակել մարտերը:
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայում իրավիճակը ժամանակի ընթացքում միայն կվատանա, և ավելի լավ է հիմա բանակցել խաղաղ կարգավորման շուրջ, քան ապագայում ավելի թույլ դիրքում հայտնվել:
Դրիսկոլը նաև զգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին, որ Վաշինգտոնը չի կարողանա շարունակել զենքի և ՀՕՊ համակարգերի անխափան մատակարարումները՝ այն քանակությամբ, որը անհրաժեշտ է Ուկրաինայի բոլոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։
