Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՀՀ կառավարությունը թո ւրք լրագրողներից հետո հիմա էլ վրացի լրագրողների է հրավիրում Հայաստան

Blog Image

Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը թուրք լրագրողների այցից հետո հիմա էլ վրացի լրագրողների է պատրաստվում հրավիրել Հայաստան։ Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ նշելով, որ ոչ միայն լրագրողներ են լինելու, այլ նաև փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ, որոնք մասնակցելու են հայ-վրացական երկրորդ համաժողովին: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 18-20-ը։

Նշենք, որ հայ-վրացական առաջին համաժողովն անցկացվել է 2024 թվականի սկզբին, հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանի շուրջ և Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, սահմանազատման գործընթացը:

Դիտարկմանը, թե թուրք լրագրողների այցը շատ քննարկվեց և քննադատվեց, որ պետության միջոցներով Հայաստանի կառավարությունը ասուլիսներ է կազմակերպում, հանդիպումներ, այն էլ թուրք լրագրողների համար, Ծառուկյանը նշեց, որ ոչ թե իրենց համար են այցը կազմակերպում, որպեսզի մեր տեսակետներն ու հետաքրքրությունները թուրքական լսարանին ներկայացվեին: Ասաց՝ այդ քննադատված այցը բավականի հաջող էր։ Եվ շեշտեց՝ միայն թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար չեն կազմակերպել, այլ վերջին երկու տարիներին պարբերաբար կազմակերպում են Իրանի, Վրաստանի գործընկերների համար, նաև հրավիրել են բազմաթիվ այլ հյուրեր արաբական երկրներից, Հնդկաստանից, Ռուսաստանից, ու սա շարունակական բնույթ է կրելու։

Թե որքան գումար այս անգամ պետական բյուջեից կառավարությունը կծախսի վրացի լրագրողների այցի համար դեռ վաղ է խոսել, իսկ ահա թուրքերի դեպքում շուրջ 7 մլն դրամ էր ծախսվել:

Վահե Մակարյան

Send