Ռուսաստանը ամերիկյան ծրագիրը համարում է «առարկայական», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
- Թրամփի ծրագիրը կարող է շատ լավ հիմք դառնալ բանակցությունների համար.
- Կրեմլը հետևում է Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրություններին;
- Անվտանգության ճարտարապետության քննարկումը առանց եվրոպացիների անհնար, որոշակի պահի նրանց կարիք կլինի;
- Մոսկվան չի ստացել Ուկրաինայի համար թարմացված 19 կետանոց խաղաղության ծրագիր;
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի ուշ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է վերաշարադրել Թրամփի ծրագիրը և խաթարել կարգավորման ջանքերը։
- Ռուսաստանը Թրամփի ծրագիրը ստացել է ոչ պաշտոնական ալիքներով և պատրաստ է քննարկել կոնկրետ ձևակերպումները;
- Ռուսաստանն ունի Թրամփի 28 կետանոց ծրագիրը և այլ տարբերակներ չի տեսել;
- Եվրոպան հնարավորություն ուներ մասնակցելու ուկրաինական կարգավորմանը, բայց այն ձախողվեց;
- Ռուսաստանը ակնկալում է, որ ԱՄՆ-ն կներկայացնի Թրամփի ծրագրի այն տարբերակը, որը համաձայնեցված է Եվրոպայի և Ուկրաինայի հետ;
- Իրավիճակը կփոխվի, եթե Ալյասկայի գագաթնաժողովի համաձայնագրերը հեռացվեն Թրամփի ծրագրից։
